1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Նույն գետը»՝ երկու անգամ

29.03.2013 11:10 Գողություն
Մարտի 27-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է զանգահարել  մի տղամարդ և  հայտնել, որ  15-րդ թաղամասում գտնվող սուպերմարկետից  գողություն է կատարվել և իրենք գողին բռնել են:  
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1956 թ. ծնված Լևոն Խ.-ն  և 1963 թ. ծնված Օքսեն Մ.-ն  ժամը 17.30-ին սուպերմարկետից փորձել են գողանալ երկու շիշ կոնյակ, սակայն գողությունը կանխվել է սուպերմարկետի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ այդ նույն անձինք մարտի 25-ին նույն խանութից  գողացել են 2 շիշ վիսկի:
Լևոն Խ.-ն  և Օքսեն Մ.-ն բերման են ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: