«Շիրակ» օդանավակայանում կամավոր ներկայացել է ոստիկաններին
24.11.2017 12:15
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 23-ին, ժամը 23.20-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից բաժին է տեղափոխվել կամավոր ներկայացած, 1989 թ. ծնված Հայկ Գ.-ն, որը փետրվարի 13-ից հետախուզվոմ էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: