«ՈՒԱԶ»-ը կամրջի վրայից ընկել է գետը
Հունվարի 20-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ ժամը 10.50-ի սահմաններում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ տանող ճանապարհի կամրջի վրայից ընկել է գետը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: