«ՈՒԱԶ»-ը գլորվել է ձորը. ուղևորներից մեկը տեղում մահացել է
14.07.2017 14:41
ՃՏ պատահարներ
Հուլիսի 13-ին, ժամը 16.40-ի սահմաններում, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Անտառաշատ-Տավրոս գյուղերի ճանապարհահատվածում կորցրել է կառավարումը և գլորվել ձորը:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորը՝ 1955 թ. ծնված Հակոբ Հակոբյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: