«ՈՒԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել
Հունիսի 22-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Խնածախ-Գորիս ճանապարհի 8-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: