«ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը. 19-ամյա վարորդը մահացել է
24.10.2017 10:53
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 23-ին, ժամը 8.50-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի «Գռավ» կոչվող տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Վարորդը՝ 1998 թ. ծնված Գևորգ Խանամիրյանը, և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ժամը 11.50-ին, Գ. Խանամիրյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: