Հերթական «Ուղիղ կապ»-ը ԱՅՍՕՐ՝ հոկտեմբերի 7-ին
07.10.2014 09:49
Համակարգի լրատու
Հոկտեմբերի 7-ին հերթական «Ուղիղ կապի» հյուրն է լինելու ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը, ում կարող եք դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր, այդ թվում նաև՝ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր, նույնականացման քարտ տրամադրելու, ինչպես և անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:
Հարցերը կարող եք ուղղել ժամը 14.30-ից մինչև 16.30-ը՝ 010-59-60-54 հեռախոսահամարով: