«Պարկով տաբատ` «Հրազդան» տոնավաճառից» հրապարակման հետքերով
31.03.2014 15:07
Գողություն
Շաբաթ օրը տեղեկացրել էինք, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները մարտի 28-ին «Հրազդան» տոնավաճառից բերման էին ենթարկել 1965 թ. ծնված Ենոք Վ.-ին, որը մարտի 7-ին տոնավաճառի տաղավարներից մեկից գողացել էր մեկ պարկ կանացի տաբատ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա պարկով տաբատները գողացել է տոնավաճառի թիվ 94 տաղավարից` սեփականատիրոջը պատճառելով 450.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: