«Ջիպ-Չերոկի»-ն դուրս գալով երթևեկելի մասից՝ բախվել է գազատար խողովակին
Հունիսի 12-ին, ժամը 01.20-ին, «Ջիպ-Չերոկի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կուրղինյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակի հենասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
