ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

«Սվետլանա Գրիգորյան» ժողովածու-ալբոմի շնորհանդեսը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

«Սվետլանա Գրիգորյան» ժողովածու-ալբոմի շնորհանդեսը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

 
Նոյեմբերի 14-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցավ արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարով  հրատարակված «Սվետլանա Գրիգորյան» ժողովածու-ալբոմի շնորհանդեսը: Վաստակաշատ դերասանուհու, հանրապետության ժողովրդական արտիստի կյանքն ու գործը ներկայացնող գիրքը լույս է տեսել Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի մեկենասությամբ:
Շնորհադեսը գնահատանքի ու երախտագիտության խոսքով բացեց թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը.
Սվետլանա Գրիգորյանի թատերական վաստակն ու Սերգեյ Առաքելյանի աշխատությունը արժևորեցին ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մաեստրո Հովհաննես Չեքիջյանը, Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Իսահակյանը:
Գրքի մտահղացման ու կայացման ընթացքի մասին պատմեց և աշխատակցողներին իր երախտագիտությունը հայտնեց հեղինակը՝ Սերգեյ Առաքելյանը.
 Վլադիմիր Գասպարյանը կարևորեց թատրոնի դերն ու նշանակությունը մշակութային կյանքում և թատրոնին նվիրեց ոստիկանության զինանշանը:
Սվետլանա Գրիգորյանի՝  հրաշալի դերասանի և անզուգական մարդու հուշ-երեկոյի փոխարկված շնորհանդեսն ամփոփվեց «Կարինե» օպերետի ցուցադրությամբ: