«Սփայս»՝ խուզարկությամբ
10.03.2015 15:57
Թմրամիջոցի հայտնաբերում
Մարտի 9-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 25/5 շենքի մոտից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արտյոմ Մ.-ին և 1986 թ. ծնված Տիգրան Մ.-ին:
Խուզարկությամբ Տիգրան Մ.-ի մոտ հայտնաբերվել է փայլաթիթեղով փաթեթավորված դեղնավուն չոր զանգված, որը, ըստ նրա հայտարարության, «սփայս» տեսակի թմրամիջոց է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: