«ՎԱԶ 2105»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և գլխիվայր ընկել փոսը
Հունիսի 27-ին, ժամը 00.00-ի սահմաններում, Նոր Խարբերդ գյուղից առանձնատներ տանող ճանապարհահատվածի կամրջի մոտ «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և գլխիվայր ընկել կամրջի ներքևի հատվածում գտնվող փոսի մեջ:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քնություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: