ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«ՎԱԶ 2106»-ը փախցնողին հայտնաբերեցին

12.02.2015 09:28 ԱՄՏ-ի փախցնել

Փետրվարի 9-ին մի կին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը հարմարեցված բանալիով դուռը բացելով՝ իրենց տան բակից առևանգել են ամուսնու «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան, որը հետագայում հայտնաբերել են բակից քիչ հեռու` դռան բռնակը կոտրած վիճակում:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան փախցրել է 1986 թ. ծնված Գրիգոր Վ.-ն, որը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: