«ՎԱԶ-21074»-ը Վանաձոր-Գյումրի ճանապարհին շրջվել է
Հունիսի 23-ին, ժամը 21.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Գյումրի ճանապարհի 50-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: