«ՎԱԶ-2107»-ը դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառի
Հունիսի 4-ին, ժամը 00.10-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևանի Բագրևանդի փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
