ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«ՎԱԶ-2107»-ի վարորդը մահացել է

15.10.2012 11:06 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 14-ին, ժամը 08.00-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Բուժական-Արագյուղ ճանապարհի 7-րդ կմ-ին վթար է տեղի ունեցել:  
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.30-ից 07.30-ն ընկած ժամանակահատվածում, «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենան դուրս գալով ճանապարհի երթևեկելի գոտուց՝ շրջվել է, ինչի հետևանքով վարորդը` 1978 թ. ծնված Խաժակ  Մհոյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: