«ՎԱԶ-21093»-ը Մասիս-Նուբարաշեն ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. վարորդը մահացել է
24.07.2017 16:47
ՃՏ պատահարներ
Հուլիսի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Նուբարաշեն ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը՝ 1970 թ. ծնված Մանվել Աբրահամյանը, և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Մ. Աբրահամյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: