«ՎԱԶ-21703»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ծառին և շրջվել
Հունիսի 21-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան Արշալույս գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ծառին և շրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: