ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Վալտեր»` գոտկատեղից

Ապրիլի 2-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները, ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Հարություն Հ.-ին, որի գոտկատեղից հայտնաբերվել է «Վալտեր» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ` փամփշտատուփով և 1 փամփուշտով, որը, ըստ Հարություն Հ.-ի հայտարարության, գազային ատրճանակ է և պատկանում է ընկերոջը` Մանուկ Հ.-ին:
Ձեռնարկվում են միջոցառումներ Մանուկ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: