«Վոլվո»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել
Ապրիլի 22-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Աշտարակ ճանապարհի 20-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: