«Տոյոտա-Պրադո»-ն դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառին
Մայիսի 25-ին, ժամը 13.45-ին, «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջան ճանապարհի 99-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով վարորդն ու 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: