1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժություններ

«Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժություններ

Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղի ունեցան Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի  «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունները: Ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Հայաստանի և ՀԱՊԿ անդամ պետությունների համապատասխան գերատեսչությունների այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Արագ արձագանքման ստորաբաժանումները ցուցադրեցին իրենց մարտական պատրաստականությունն ու հմտությունները, բարդ պայմաններում փոխգործակցելու կարողությունը, մարտավարական ունակությունները: Առաջադրված խնդիրները լիարժեք իրականացրեց նաև ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումը: Զորավարժությունների ավարտին աչքի ընկած մասնակիցներն արժանացան պարգևների: Արագ արձագանքման ստորաբաժանումների մի շարք մարտիկների, այդ թվում և ՀՀ ոստիկանության ծառայողների, պարգևներ հանձնեց նաև ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները եզրափակվեցին պատվո պահակախմբի ցուցադրական ելույթով: