Հանրային քննարկումներ` «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
16.01.2014 17:47
Հայտարարություն
Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքի «Օրենսդրություն» բաժնի «Նախագծեր» ենթաբաժնում տեղադրվել է «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
ՀՀ ոստիկանությունը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է սույն թվականի հունվարի 16-ից մինչև հունվարի 30-ը նախագծի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները ուղարկել press@police.am էլեկտրոնային հասցեին:
Լրացուցիչ պարզաբանումների համար դիմել ոստիկանության իրավաբանական վարչություն` 59-67-04 հեռախոսահամարով: