ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Օդնոկլասնիկի»-ի հերթական զոհը

02.11.2012 11:07 Խարդախություն

Նոյեմբերի 1-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Արարատի բաժնում Տափերական գյուղի մի բնակչուհուց  հաղորդում է ստացվել, որ 2011 թ. դեկտեմբերին «Օդնոկլասնիկի» կայքով ծանոթացել է 1986 թ. ծնված Սերյոժա Ա.-ի հետ, որը ս/թ հունվարի 10-ից  մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում, չարաշահելով իր վստահությունը, իրենից վերցրել է 190.000 դրամ և ոսկյա 2 շղթա, որը մինչ օրս չի վերադարձրել` պատճառելով 445.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: