«Օպել Աստրա»-ն Կարբի գյուղում բախվել է «ԳԱԶԵԼ»-ի
Հուլիսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Կարբի գյուղում բախվել է «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Օպել Աստրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: