«Օպել Աստրա»-ն կորցնելով կառավարումը` կողաշրջվել է
Օգոստոսի 8-ին ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 03.00-ի սահմաններում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Այնթապ գյուղի օղակաձև խաչմերուկի հատվածում կորցնելով կառավարումը` կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: