«Օպել-Աստրան» դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել
Հունվարի 23-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ-Երևան ճանապարհի 12-րդ կմ-ին` Մխչյան գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:
Վթարի հետևանքով մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: