«Օպել Վեկտրա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել
Մարտի 31-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 59-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: