«Օպել Վեկտրա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել
Փետրվարի 6-ին, ժամը 21.10-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ-Երևան ճանապարհի 19-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:
Վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: