«Օպել»-ի վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 2-րդ դասարանի աշակերտուհու
Փետրվարի 28-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի «Հայփոստ» ՓԲԸ շենքի դիմաց հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 2-րդ դասարանի աշակերտուհու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: