«Օպել»-ից գողություն կատարողը մեկ այլ ավտոմեքենայից գողություն կատարելու համար հայտնվել էր ոստիկանությունում
02.11.2016 09:37
Գողություն
Հոկտեմբերի 8-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 31 շենքի բակում «Օպել» մակնիշի ավտոմեքենայից գումար գողանալու մասին:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նշված գողությունը կատարել է հոկտեմբերի 11-ին այլ ավտոմեքենայից գողություն կատարելու համար ոստիկանության էրեբունու բաժին բերման ենթարկված՝ 1997 թ. ծնված Անդրանիկ Ս.-ն:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: