1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Օպել»-ից 100.000 դրամ հափշտակողը հայտնաբերվեց

21.03.2018 11:12 Կողոպուտ
«Օպել»-ից 100.000 դրամ հափշտակողը հայտնաբերվեց

Մարտի 20-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 1953 թ. ծնված Լևոն Գ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 18 հասցեի մոտ անհայտ անձն իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահից բացահայտ հափշտակել է 100.000 դրամ և դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողները, նշված կողոպուտը կատարելու կասկածանքով, ժամը 16.50-ին, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 65 շենքի մոտից բերման են ենթարկել 1967 թ. ծնված Ժիրայր Հ.-ին, ում մոտից հայտնաբերվել է 45.000 դրամ:
Ժիրայր Հ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: