«Ֆ-1» նռնակ, ինքնաձիգի պահունակ և 95 փանփուշտ
28.09.2013 12:55
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Սեպտեմբերի 27-ին, ժամը 12.05-ին, 1975 թ. ծնված Սեյրան Հ.-ն ոստիկանության Թալինի բաժնում հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի պահունակ և 5,45 մմ տրամաչափի 95 փանփուշտ` 6 կրիչներով:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: