«Ֆորդ»-ը անսպասելի շարժվել և վնասել է վարորդին
15.07.2015 11:22
ՃՏ պատահարներ
Հուլիսի 14-ին, ժամը 8-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կոնքի սալջարդ, կոտրվածք՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 36-ամյա տղամարդ: Վերջինս հայտնել է, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 7.50-ի սահմաններում, իր տան բակում, իրեն պատկանող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի ինքնաընթացքի ժամանակ՝ ավտոմեքենայի և ավտոտնակի արանքում մնալու հետևանքով:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: