«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ը կողաշրջել է
Ապրիլի 23-ին, ժամը 21.30-ին, Սպիտակ քաղաքի Երևանյան խճուղում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: