ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Ֆոլքսվագեն Գոլֆ»-ը փախցնողին հայտնաբերեցին

29.01.2015 17:38 ԱՄՏ-ի փախցնել

Հունվարի 27-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1976 թ. ծնված Զոհրաբ Օ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 22.05-ին, Երևանի Չեխովի փողոցի թիվ 29 շենքի բակում կայանված իր «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան փախցրել են:
Նույն օրը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ոստիկանները Բագրատունյաց փողոցի թիվ 2 հասցեի մոտ հայտնաբերել են նշված ավտոմեքենան, որի ղեկին եղել է 1987 թ. ծնված Սասուն Գ.-ն, ում բերման են ենթարկել բաժին:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: