ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Ֆոլքսվագեն Տուարեգ»-ից գողություն կատարողին հայտնաբերեցին

06.11.2014 15:23 Գողություն

Նոյեմբերի 5-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Երևանի Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Նարեկ Ղ.-ին: Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 29-ին Մայիսյան փողոցում կայանված «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայից գողացել է կողային հայելիները:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: