Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 3-ից 7-ը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 3-ից 7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 248 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 38, մարմնական վնասվածք պատճառելու` 28, ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման՝ 27-ական, խարդախության՝ 19, անձնական ունեցվածքի գողության` 14, հոգեկան ներգործության՝ 13, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 11, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 7, խուլիգանության՝ 6, բնակարանային գողության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, սառը զենք կրելու և աշխատանքային անվտանգության կանոնները խախտելու՝ 3-ական, ավտոմեքենայի գողության, սպանության փորձի, շորթման, համակարգչային հափշտակության, ինքնիրավչության, սառը զենքի հայտնաբերման ու անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 2-ական, մարդու առևանգման, ավազակության, ծննդկանի կամ ծննդաբերողի կողմից երեխայի սպանության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, դրամանենգության, անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու կամ իրացնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող առարկաներ պատրաստելու, հողը փչացնելու, ալիմենտ չվճարելու, անառակաբարո արարք կատարելու, սանիտարական կամ հիգիենիկ նորմատիվները խախտելու և ապօրինի սահմանը հատելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, գույքի ոչնչացման կամ վնասման, մարմնական վնասվածք պատճառելու և բնակարանային գողության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 18 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձման 2 դեպք։
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 54 պատահար․ 2 մարդ զոհվել է, 73-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: