1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները սպանության փորձ կատարած 48-ամյա տղամարդուն վնասազերծել և ձերբակալել են

Ոստիկանները սպանության փորձ կատարած 48-ամյա տղամարդուն վնասազերծել և ձերբակալել են

Փետրվարի 9-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ջրաբեր գյուղում վիճաբանություն է եղել, ինչի ընթացքում հնչել են նաև կրակոցներ։
Կարճ ժամանակ անց ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնից. պատռված վերքով բուժօգնության էին դիմել Շիրակի մարզի Բյուրակն գյուղի 36-ամյա և բաց հրազենային կոտրվածքով՝ Բերքաբեր գյուղի 40-ամյա բնակիչներ։
Կոտայքի քրեական և համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ, ըստ նախնական տվյալների, Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա տղամարդը գնացել է Նոր Գյուղ համայնքում գտնվող 40-ամյա տղամարդու տուն և սպանելու նպատակով հարձակվել այնտեղ գտնվող 36-ամյա տղամարդու վրա։ Նա նույն վայրում գտնվող էլեկտրոնային սղոցով հարվածել է 36-ամյա տղամարդու գլխին, վերցրել կացին, կրկին հարվածներ հասցրել նրան, ինչից հետո իր մոտ գտնվող ատրճանակից կրակոցներ արձակել օգնության հասած 40-ամյա տղամարդու վարած «Կիա» մակնիշի մեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում վերջինս ստացել է հրազենային վնասվածք։
Հնարավոր զարգացումները կանխելու համար, 48-ամյա տղամարդուն ձերբակալելու նպատակով, քրեական ոստիկաններն այցելել են նրա բնակության վայր։ Տեսնելով ոստիկաններին՝ նա մեքենայով դիմել է փախուստի։ Հետապնդելու ընթացքում հասնելով Քանաքեռավան գյուղի Երևանյան խճուղում գտնվող գազալցակայան՝ կայանել է մեքենան, 2 կրակոց արձակել քրեական ոստիկանների ուղղությամբ, որոնցից մեկը դիպել է ծառայողական մեքենային։
Հետապնդելու ընթացքում տեսնելով, որ նա կրկին կրակոց է արձակում իրենց ուղղությամբ, քրեական ոստիկանն իրեն ամրակցված «Մակարով» ատրճանակից 2 նախազգուշական կրակոց է արձակել օդ, ինչից հետո մեկ անգամ կրակել է մեքենայի անվադողի ուղղությամբ։ Օգնության հասած պարեկների կողմից կանգնեցվել է հետապնդվող մեքենան։ Տղամարդը վնասազերծվել և ձերբակալվել է։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված վիճակում։ Փամփշտատուփի մեջ առկա էր ևս 1 փամփուշտ, իսկ գրպանում՝ 3,15 գրամ դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։
Ձերբակալվածը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: