ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերում՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո

Ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ մասի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 31-ին, ժամը 18.50-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի վայրէջքից հետո Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից բաժին է տեղափոխվել 1962 թ. ծնված Արթուր Կ.-ն, որը հուլիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 34-177 հոդ. 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Արթուր Կ.-ն պարտավորվել է ներկայանալ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: