ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ավտոմեքենաներից մարտկոց էր գողացել․ ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

01.10.2019 17:46 Գողություն

Սեպտեմբերի 27-ին, ժամը 12-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Ներքին Շենգավիթի 14-րդ փողոցի 45-ամյա մի բնակչի: Պարզվել է, որ նա սեպտեմբերի 19-ին գողացել էր Այվազովսկու փողոցում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայի մարտկոցը: Տղամարդը խոստովանական բացատրությամբ հայտնել է նաև, որ սեպտեմբերի 14-ին գողացել է Արշակունյաց պողոտայում կայանված մեկ այլ «ՎԱԶ-2106»-ի մարտկոցը։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նշված դեպքերով նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: