ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն և խոստովանություն

10.04.2017 09:36 Գողություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Արշակունյաց պողոտայի թիվ 22 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Կամո Խ.-ին: Նա խոստովանել է, որ թիվ 41 երթուղու միկրոավտոբուսի ուղևորուհու պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար և քարտեր:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: