ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողությունը բացահայտվեց

11.08.2017 09:51

Օգոստոսի 4-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել թիվ 19 երթուղու ավտոբուսի սրահում 1961 թ. ծնված Օվսաննա Փ.-ի դրամապանակը գողանալու մասին:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1970 թ. ծնված Արմեն Ա.-ն, որը օգոստոսի 10-ին, ժամը 15-ին, «Ռոսիա» տոնավաճառի մոտից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: