1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Փախուստ դատարանի ճանապարհին: Ոստիկանությունից թաքնվել չհաջողվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Փախուստ դատարանի ճանապարհին: Ոստիկանությունից թաքնվել չհաջողվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 12-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Մյասնիկյանի պողոտայի ռեստորանային համալիրներից մեկի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1993 թ. ծնված Աշոտ Բադալյանին և նրա եղբորը` 1990 թվականին ծնված Հովհաննես Սուքիասյանին:
Սեպտեմբերի 9-ից զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող Աշոտ Բադալյանը հայտնաբերվել և պատասխանատվության առաջ էր կանգնել, սակայն սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտից դատարան տեղափոխելիս փախել էր, հեռացել եղբոր հետ նրա ՎԱԶ «2121» մակնիշի մեքենայով:
Շաբաթներ անց ոստիկանները կրկին բռնեցին նրան:
Անձնական խուզարկությամբ Բադալյանի գրպանից հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ, որն առգրավվել է:
Աշոտ Բադալյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի` փախուստն ազատազրկման, կալանավորվածներին պահելու կամ ձերբակալվածներին պահելու վայրից՝ հոդվածի հատկանիշներով:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: