«Նիսան Մուռանո»-ն ընկել է ձորը: Վարորդը մահացել է
14.06.2017 10:50
ՃՏ պատահարներ
Հունիսի 13-ին, ժամը 8.45-ին, «Նիսան Մուռանո» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզում՝ Այգեհովիտ-Վազաշեն ճանապարհի 1-ին կմ-ին, բախվել է պատնեշի և ընկել ձորը:
Պատահարի հետևանքով վարորդը՝ 1995 թ. ծնված Հովհաննես Ներսիսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: