Երեք հրացան, ատրճանակ և փամփուշտներ
19.05.2017 09:21
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Արմավիրի բաժնի և ՊՊԳՎ Արմավիրի պահպանության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1969 թ. ծնված Ցոլակ Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն 2 հրացան, ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ և տարբեր տրամաչափի 63 փամփուշտ:
***
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1984 թ. ծնված Մխիթար Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18-Ե» տիպի 20 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող, որսորդական հրացան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: