Որպես անհետ կորած որոնվող ՌԴ քաղաքացին հայտնաբերվել է

Ոստիկանության Մուշի բաժնի և ՌԴ ՊՆ 102-րդ ռազմաբազայի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 19-ին, ժամը 22.50-ին, Դ. Լոշմանովը հայտնաբերվել է Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի Կ.Հալաբյան փողոցի թիվ 4/1 հասցեի բակից և ներկայացվել բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: