1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

20.10.2015 14:31 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 19-ին, ժամը 01.35-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Հերացու փողոցի թիվ 7 հասցեի մոտ բախվել է կայանված «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի, որն ինքնաբերաբար շարժվելով` բախվել է էլեկտրասյանը:
«Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 09.00-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի փողոցի թիվ 14 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 79-ամյա տղամարդու, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 09.30-ին, Երևանի Բագրևանդի փողոցի թիվ 11 հասցեի մոտ իրար են բախվել «ՄԱՆ» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի ուղևորը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 18.20-ին, Երևանի Ջուղայի և Նանսենի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲԻԴ» և «Դասիա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դասիա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.45-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ճանապարհի 8-րդ կմ-ին՝ Քուչակ գյուղի տարածքում, բախվել է ձիու, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 11.30-ին, «ԳԱԶ-2401» մակնիշի ավտոմեքենան Երասխ-Երևան ճանապարհի Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի վերջնամասում գտնվող շրջադարձի մոտ բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«ԳԱԶ-2401»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Արմավիր-Երևան ճանապարհի 11-րդ կմ-ին «Մոսկվիչ-412» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 12.30-ի սահմաններում, «Մերսեդես C 180» մակնիշի ավտոմեքենան Արմավիրի մարզի Սամաղար գյուղի ճանապարհին բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 19-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գորիս ճանապարհի 233-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել աջակողմյան քարե պատնեշին և գլորվել, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: