ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ծեծի մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերելու գործում մասնակցություն ունեցան նաև ոստիկանության վետերանները

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 20-ին, ժամը 18-ին, Երևանի Աբովյանի և Կորյունի փողոցների խաչմերուկի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Կարեն Մ.-ն, որը ապրիլի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով: