Նռնակ, պայթուցիչ և փամփուշտներ
24.05.2017 10:43
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1969 թ. ծնված Գնել Ա.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի բեկորային նռնակ, պայթուցիչ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 31, «Կարաբին» տիպի հրազենի 7.62 մմ տրամաչափի 157 և «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 66 փամփուշտ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: